Վորոնեժում վթարից տուժածներից երեքը դուրս են գրվել
Երևանից Մոսկվա մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
Այս պահին, Պավլովի շրջանի հիվանդանոցում բուժումը շարունակում է վեց քաղաքացի:
Նշենք, որ քաղաքացիներից մեկի՝ Դ. Սարդարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ Վորոնեժում միմյանց էին բախվել Երևանից Մոսկվա մեկնող ավտոբուսն ու մի բեռնատար: Վթարի հետևանքով մահացել էին ավտոբուսի ուղևորներից մեկն ու բեռնատարի վարորդը: Վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը:
Հարակից հրապարակումներ`
- Վորոնեժում հիվանդանոցում շարունակում է մնալ 9 տուժած
- Վորոնեժի ավտովթարի հետևանքով բուժօգնություն են ստանում 8 քաղաքացիներ
- Դեսպանատուն. Մահացածը ոչ թե վարորդն է, այլ ուղևորներից մեկը
- Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը
- Վթարի հետևանքով զոհվածները վարորդներն են
- Վորոնեժում վթարի հետևանքով հայաստանցիներ են զոհվել