Մաշտոցի պողոտայի թունելում կառուցվել է մոտ երեք տասնյակ անձրևընդունիչ
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շարունակվում են մարտի 3-ին մեկնարկած ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքները:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անձրևների ժամանակ հեղեղումներից խուսափելու նպատակով կառուցվում է շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի, որը բաղկացած է լինելու 500-600 մմ տրամաչափով երկշերտ ծալքավոր խողովակներից: Արդեն մոնտաժվել է հեղեղատարի մեծ մասը՝ ավելի քան 400 մետր, որի լիարժեք թողունակությունն ապահովելու համար նշված տարածքում կառուցվել է նաև 27 նոր անձրևընդունիչ և 16 սպասարկող դիտահոր:
Նշված տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում նախկինում կուտակվում էին նաև Պարոնյան փողոցից իջնող անձրևաջրերը: Այդ պատճառով ծրագրի շրջանակում Պարոնյան փողոցում նույնպես կառուցվել է 15 նոր անձրևընդունիչ, ինչպես նաև ևս 3-ը՝ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի հատման հատվածում: Նախկին հեղեղատար ցանցն էլ չի ապամոնտաժվում, այլ շարունակելու է գործել որպես հարակից կոյուղի:
Շինարարությունը նախատեսված ժամանակահատվածում ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ:
Հարակից հրապարակումներ`
- Մաշտոցի պողոտայի թունելում անձրևաջրերի հեռացման համակարգի կառուցման համար կծախսվի 90 մլն դրամ
- Մաշտոցի պողոտայի թունելում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները
- 2 ամսով կդադարեցվի Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին