ՖԻՖԱ-ն հաղորդել է, որ 2018 թ. Աշխարհի գավաթի խաղարկության համար ավելի քան 2 մլն տոմս է վաճառվել
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մրցույթների և միջոցառումների անցկացման վարչության տնօրեն (FIFA) Քոլին Սմիթը հաղորդել է, որ 2018 թ. Աշխարհի գավաթի խաղերի համար Ռուսաստանում արդեն վաճառվել է ավելի քան 2 մլն տոմս:
«Տոմսերը շատ լավ են վաճառվում։ Վաճառված տոմսերի 50 տոկոսը գնել են օտարերկրացի երկրպագուները, կարծում եմ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մարդկանց համար լավ հնարավորություն է Ռուսաստան գալու»,- RT-ի փոխանցմամբ՝ ասել է Սմիթը։
Ֆուտբոլային միջազգային ֆեդերացիան գոհունակություն է հայտնել տոմսերի վաճառքի տեմպերի նկատմամբ: