
Բրիտանական խորհուրդը Ռուսաստանում դադարեցրեց գործունեությունը
Բրիտանական խորհուրդը հայտնել է Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու և ծրագրված բոլոր միջոցառումները չեղարկելու մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Բրիտանական խորհրդին հանձնարարվել է դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն: Համաձայն դրա՝ մենք չեղարկել ենք բոլոր միջոցառումներն ու ծրագրերը: Մենք խորապես ափսոսում ենք դրա համար և շնորհակալություն ենք հայտնում ձեր ըմբռնման համար»,- ասված է խորհրդի հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտարարել էր Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը դադարեցնելու մասին՝ որպես «Սկրիպալի գործի» շրջանակներում Բրիտանիայից ռուս դիվանագետների արտաքսման պատասխան:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել գործընկերներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին
- Ռուս դիվանգետներն ու նրանց ընտանիքները լքում են Մեծ Բրիտանիան
- Արքայազներ Ուիլյամն ու Հարրին հրաժարվել են մասնակցել ՌԴ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
- Ռուսաստանն արտաքսում է Մեծ Բրիտանիայի 23 դիվանագետների
- Բրիտանիան վտարում է 23 ռուսաստանցի դիվանագետների
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին