Լիբանանում Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
«2800-ամյա Երևանը` Հայաստանի երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը բացվել է Լիբանանում ՀՀ դեսպանությունում: Այն կազմակերպվել է
Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, հանդես գալով բացման խոսքով, կարևորել է Երևանի հազարամյակների պատմության ուսումնասիրումը, քաղաքի ժառանգության պահպանումը և համակողմանի ներկայացումը՝ շեշտելով, որ Երևանը հայ ժողովրդի բոլոր հատվածների մայրաքաղաքն է և պետք է արդարացիորեն ներկայանա որպես այդպիսին:
Ցուցադրության ըթնացքում ներկայացվել են Երևան քաղաքի պատմության տարբեր շրջանները պատկերող հարյուրից ավելի լուսանկարներ: