
Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Լավ նորություն Լատվիայից: Խորհրդարանն առանց որևիցե դեմ ձայնի իր աջակցությունն է հայտնել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին առաջին ընթերցումից հետո: Հույս ունեմ՝ շուտով կկայանա երկրորդ ընթերցումը, և համաձայնագիրը կվավերացվի»,- գրել է դեսպանը:
Good news from #Latvia. Saeima @Jekaba11 without any opposition conceptually supported #Armenia- #EU Comprehensive&Enhanced Partnership Agreement, #CEPA after the 1st reading. Hope soon the 2nd reading will occur&the agreement will be ratified. @armemblit pic.twitter.com/eltDKUBVqi
— Tigran Mkrtchyan (@TMkrtchyan) 22 марта 2018 г.
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին