Հայկ Բարսեղյանն ազատ է արձակվել
SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանն ազատ է արձակվել: Ֆեյսբուքյան իր էջում նա գրառում է արել. «Ժողովուրդ, ազատությունը երկնքից չի ընկնում, ազատությունը պետք է վաստակել։ Ազատությունը գին ունի, սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ։ Բարի գիշեր բոլորիս...»:
Հիշեցնենք, որ Բարսեղյանին ոստիկանները բերման էին ենթարկել, երբ վերջինս ֆեյսբուքյան ուղիղ կապով տեսանկարահանում էր ոստիկանության գործողությունները:
Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Բարսեղյանը տեղեկացրել է. «Ժողովուրդ ես մոռացա ասեմ, ես հինգ ոստիկանի կողմից վեճ եմ տեսել երիտասարդի հետ, որոշել եմ ուղղակի գնալ, մարդուն օգնել»:
Բարսեղյանը ոստիկանության Կենտրոնական բաժին էր տարվել սառը զենք կրելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում