Քաղաքական 17:48 22/03/2018 Հայաստան

Հանրապետության նախագահը հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջպետական ճանապարահների շինարարության ընթացքը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ընթացքում Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2017թ. նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների և 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ըստ նախարար Մարտիրոսյանի՝ 2017 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 181,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ, որից շուրջ 70.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը մասնավոր ներդրումներ են՝ ուղղված էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինմանը և արդիականացմանը:

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումներին՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ տաքսոմոտորային փոխադրումների կանոնակարգման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են հավասար մրցակցային պայմաններ ապահովելու բոլոր փոխադրողների համար՝ ներառյալ Էլեկտրոնային հարթակներով տաքսոմոտորային ծառայություններ մատուցողները: Նախարարի հավաստմամբ, միաժամանակ, լիցենզավորման պահանջների խստացման միջոցով կբարձրացվի տաքսոմոտորային փոխադրումների անվտանգությունը և սպասարկման որակը: Նախարար Մարտիրոսյանը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության հետ կնքվել է տրանսպորտի բնագավառը կանոնակարգող նոր համաձայնագիր, որը միտված է կանոնակարգելու ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացները:

Երկաթուղու ոլորտում նախարարն առանձնացրել է համապատասխան թեստավորման և փորձարկման փուլերն անցած նոր էլեկտրագնացքի ներկրումը Հայաստան և նշել, որ 2018թ. մարտից մեկնարկել է դրա կանոնավոր շահագործումը, իսկ այս տարվա ընթացքում կանխատեսվում է նաև ձեռք բերել երկրորդ էլեկտրագնացքը:

Վահան Մարտիրոսյանը Նախագահին ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ պետական բյուջեի միջոցներով իրագործվող հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը դարձել է 5 տարի, կատարվել են նաև միջպետական, հանրապետական, համայնքային նշանակության ավտոճանապարհների կառուցման և վերականգնման, ինչպես նաև 5 կամրջի հիմնանորոգման աշխատանքներ: Ի կատարումն միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները անվտանգության տարրերով ապահովելուն ուղղված Նախագահի հանձնարարականի՝ նախարարը զեկուցել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվել են հազարից ավելի ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Արգելափակոցներ են տեղադրվել նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում: Այս գործընթացը, նախարար Մարտիրոսյանի հավաստմամբ, լինելու է շարունակական: Բացի այդ, 2017 թվականին Եվրամիությունը հաստատել է ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը, որը զգալիորեն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Նախարարի զեկուցմամբ՝ իրականացվել է միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անձնագրավորում և ստեղծվել է ավտոմոբիլային ճանապարհների մասին տեղեկատվական բազա, որն ընդգրկվել է աշխարհի ամենախոշոր որոնողական համակարգի՝ «Google»-ի քարտեզի բազայում:

Վահան Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի և Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին:

Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման շրջանակում նախարարը զեկուցել է ՏՏ ոլորտում իրականացված ծրագրերի մասին՝ նշելով, որ 2017թ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով և կազմել շուրջ 76 մլրդ դրամ:

Ներկայացնելով ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նախարար Մարտիրոսյանը նշել է, որ 2017թ. ստեղծվել է 570 ընկերություն, որից 281 ընկերություններին տրամադրվել է հարկային արտոնությունների հավաստագիր: Ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման նպատակով նախարարության և «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ իրականացրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում հայտ ներկայացրած 30 թիմերից մրցույթի արդյունքում ընտրված «AR magic» և «Webex technologies» թիմերի կողմից ներկայացված առաջարկները ճանաչվել են լավագույնը: Այդ երկու ընկերություններից յուրաքանչյուրը, ըստ նախարար Վահան Մարտիրոսյանի, կստանա 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ:

Վահան Մարտիրոսյանը զեկուցել է ՏՀՏ-ի ոլորտում միջազգային ընկերությունների ներդրումների ներգրավման և հայկական արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին՝ նշելով, որ արտերկրում արդեն բացվել է 7 գրասենյակ:

Անդրադառնալով կիբերանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ Ազգային անվտանգության խորհրդի կողմից հաստատվել է կիբերանվտանգության հայեցակարգը, և ներկայումս նախարարությունը միջգերատեսչական խմբի հետ աշխատում է կիբերանվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ, որը ներառում է նաև ՀՀ կիբերանվտանգության կենտրոն ստեղծելու մասին հարցը:

2018 թվականին նախատեսվող ծրագրերի շարքում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ներկայացրել է 2018-2019թթ. պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ճանապարհաշինական ծրագրերը, միասնական երթուղային ցանցի ձևավորման ծրագիրը, ուղևորափոխադրումների, այդ թվում՝ տաքսոմոտորային փոխադրումների անվտանգության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, տեխնիկական զննության և գազաբալոնային համակարգերի տեղադրման և վկայագրման գործընթացների կանոնակարգումը, ՏՀՏ ոլորտի զարգացման 2018-2030թթ. ռազմավարության հաստատումն ու դրա իրականացման մեկնարկը, 2019 թ. Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպումը, ՀՀ տարածքում Գլոնաս համակարգի չափումների հավաքագրման միասնական կայանի ստեղծումն ու գործարկումը:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջպետական ճանապարահների շինարարության ընթացքը և իրականացվող աշխատանքների որակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}