Արսեն Հարությունյանն այս տարի Սևանից հավելյալ ջրառ կատարելու հնարավորությունը չի բացառում
Այսօրվա դրությամբ ջրամբարները լցված են 39 տոկոսով, ինչը 2017 թ-ի համեմատ 19 տոկոսով պակաս է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ 2017 թվականին եղել է 47.3 տոկոս, 2016-ին՝ 58 տոկոս:
«Այսինքն՝ 19%-ով ավելի պակաս ջուր կա, քան ցանկալի էր, որ լիներ: Մտահոգություն ունենք, դրա համար էլ միջոցներ ենք ձեռնարկում, որ ոռոգման սեզոնին այդ մտահոգությունները նվազագույնի հասցնենք»,- նշեց Ջրպետկոմի նախագահը:
Հարցին, թե հնարավո՞ր է Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու համար դիմեն Ազգային ժողովը, Արսեն Հարությունյանը չբացառեց՝ նշելով, որ եթե այս տեմպով շարունակվի, ստիպված կլինեն դիմել Ազգային ժողով:
«Այս պահին խոսելը վաղ է, քանի որ ըստ Հիդրոմետի տվյալների, սպասվում է անձրևաշատ ամիս»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել. վարչապետ
- Ներկայումս ջրամբարների մոտ 25 տոկոսն է լցված, արդեն հետ ենք մնացել նախորդ տարվա ցուցանիշից. Արսեն Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին