Միջազգային պայմանագրերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելը կառավարության բացառիկ իրավունքն է. փոխնախարար
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Հանրաքվեի մասին» քննարկվող օրինագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց, թե Հայաստանի քաղաքացիները կարո՞ղ են միջազգային պայմանագրերի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
«Եթե քաղաքացիական նախաձեռնություն լինի, որ ցանկություն կա հանրաքվե կազմակերպել, օրինակ, տեսնելու համար՝ ՀՀ քաղաքացիներն ուզում են մնալ ԵԱՏՄ կազմում, թե ոչ: Հիմա «վաղը մյուս օրը» այլ կառույցներ կարող են լինել: Սահմանափակվո՞ւմ է քաղաքացիական նախաձեռնության նման պրոցես սկսելը»,- հարցրեց Մարուքյանը:
Նա հավելեց, որ նման սահմանափակում քաղաքացիները պետք է որ չունենան, որովհետև Սահմանադրությամբ նման հարցերը հանրաքվեով են կազմակերպվում, և չի ասվում, որ հանրաքվե անցկացնելու իրավունք ունի միայն կառավարությունը:
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային պայմանագրերի օրենքի նախագծով կան միջազգային պայմանագրեր և վերպետական մարմիններին միանալու, դրանցից դուրս գալու գործընթացներ. «Տվյալ պարագայում վերպետական միջազգային գործընթացի մասին է խոսքը: Օրենքում ասվում է, որ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է ԱԺ-ը: Այստեղ առկա է Կառավարության բացառիկ իրավունքը դիմելու խորհրդարան՝ նման թեմայով հանրաքվե անցկացնելու հարցով»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում