Կարեն Կարապետյանն առաջարկում է մի քանի երկրների հետ մեղմացնել վիզային ռեժիմը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե արդյոք ԱԳՆ-ն առանձնացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է մեղմացնել վիզային ռեժիմը:
Վարչապետը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանից էլ հետաքրքրվեց, թե արդյոք կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ԱԳՆ-ին ներկայացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ:
«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Շավարշ Քոչարյանը նույնպես հաստատեց, որ այդ աշխատանքները տարվում են:
«Մի քանի երկրներ կան, որոնց հետ վիզային ռեժիմը մեղմացնելը որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան