Փարիզում բախումներ են
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում համազգային գործադուլի ժամանակ բախումներ են սկսել ոստիկանության ու զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների միջև:
«Ֆրանսպրես»-ի հրապարակած տեսանյութի համաձայն, Արևելյան կայարանի մոտ երիտասարդները սկսել են քարեր նետել ցուցափեղկերի վրա: Իրավապահներն ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառել:
Այսօր Ֆրանսիայի շատ քաղաքներում երկաթուղու և օդանավակայանների պետական աշխատակիցները գործադուլ էին իրականացնում: Նրանք դեմ են տնտեսական ու սոցիալական ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ հիմնավորելով, որ դրանք կվատացնեն պետական ծառայողների վիճակը:
Ֆրանսիայի ողջ տարածքում նախատեսված են բողոքի 140 խոշոր ակցիաներ: Դրանցից առավել մարդաշատը նախատեսված է Փարիզում՝ Բաստիլի հրապարակում: Նախատեսվում է, որ ակցիային կմասնակցի 25 հազար մարդ: