Ֆինլանդիան պատրաստ է անցկացնել Պուտինի ու Թրամփի հանդիպումը
Ֆինլանդիան պատրաստակամություն է հայտնել անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը, սակայն ներկա պահին հարցը օրակարգում չէ։
«Ֆինլանդիան շատ ուրախ կլինի այդպիսի հնարավորություն ապահովել, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Բայց այդ հարցը օրակարգում չի գտնվում»,- «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ հաղորդել են Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի գրասենյակից։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Պուտինն ու Թրամփը պետք է իրենք ցանկանան հանդիպել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին