Հայկազ Բաղմանյանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով Սգեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
- Բաղմանյանը շուտ էր ուզում դուրս գար բանակից, դաժե ես եմ իրան ասել՝ դուրս մի արի. Սեյրան Սարոյան
- «Թե ինչ թերացումներ են եղել, չեմ կարող ասել». նախարարը՝ Հայկազ Բաղմանյանի մասին
- Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկությունից հետո բավականին լավ տրամադրություն ունի. «Ժամանակ»
- Նախագահի հրամանագրով Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից
- Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հորդորով է զորացրվելու մասին զեկուցագիր ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան