
Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել գործընկերներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները փորձում են Եվրոպայի դաշնակիցներին համոզել՝ արտաքսել ռուս դիվանագետներին՝ Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Գործակալության տվյալներով՝ բրիտանական իշխանությունները ԵՄ հիմնական դաշնակիցներին են փոխանցում Սկրիպալի գործով հետախուզական տվյալներ: Վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ԵՄ երկրների ղեկավարներին հայտարարել, որ Մոսկվան սպառնալիք է ամբողջ Եվրոպայի համար:
Մեյը հուսով է նաև համոզել դաշնակիցներին, որ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը ռուսական իշխանությունների վրա:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին