3 շախմատիստ գլխավորում են Եվրոպայի առաջնության աղյուսակը
Բաթումում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում մրցաշարի միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն է կրել Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիից: Տուրում կարևոր հաղթանակներ են տոնել Իվան Սարիչը և Բոկ Բենջամինը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ 5-րդ տուրից հետո Թամիր Նաբաթին, Իվան Սարիչը և Բոկ Բենջամինը վաստակել են 4.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 18 շախմատիստ, որոնց թվում են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 4-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:
Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 3.5-ական միավոր:
Հայաստանի մասնակիցների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 5-րդ տուրը: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Բաթումում այսօր մեկնարկում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը
- Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ