
ԵՄ-ն որոշել է հետ կանչել Ռուսաստանում իր դեսպանին
ԵՄ առաջնորդները որոշել են ժամանակավորապես հետ կանչել Ռուսաստանում իրենց դեսպանին՝ Մարկուս Էդերերին՝ քննարկելու համար նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և իր դստեր՝ Յուլիայի թունավորման հետ կապված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նման որոշում է կայացվել Բրյուսելում ԵՄ անդամ երկրների առաջնորդների բանակցությունների ժամանակ: Նշվում է, որ այս քայլը չի ենթադրում դիվանագետի վերջնական հետկանչ:
Ավելի վաղ՝ մարտի 22-ին, տեղեկություն կար, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է այլ երկրների համոզել՝ ռուս դիվանագետներին արտաքսել՝ հետևելով Լոնդոնի օրինակին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր էր առաջարկել ռուսական կողմին մեղադրել Սկրիպալի ու նրա դստեր թունավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել գործընկերներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին
- Ռուս դիվանգետներն ու նրանց ընտանիքները լքում են Մեծ Բրիտանիան
- Ռուսաստանն արտաքսում է Մեծ Բրիտանիայի 23 դիվանագետների
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին