«ՉԻ». Ավշարցի եղբայրները անընդհատ սրբագրում են իրենց գյուղապետ եղբոր քայլերը
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ Ավշարցի եղբայրներ՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը անընդհատ ստիպված են լինում «սրբագրել» իրենց գյուղապետ եղբոր՝ Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի քայլերը:
«Բանն այն է, որ այս անգամ գյուղապետը անդրադարձել է համայնքների խոշորացման թեմային: Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, հարակից գյուղերի ղեկավարների մոտ նա մշտապես հայտարարում է, որ եղբայրների շնորհիվ մյուս գյուղերը միանալու են Ավշարին և ինքն էլ դառնալու է խոշորացված համայնքի ղեկավար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի նախկին մարզպետները մշտապես դժգոհել են, որ Ավշարը մարզում համարվում է ամենավատ հարկատուն»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները