Վաշինգտոնը հանել է մեղադրանքները ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի թիկնապահների նկատմամբ
ԱՄՆ դաշնային դատախազները հանել են մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին նախորդ տարի Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ցուցարաներին ծեծի ենթարկելու մեջ։ Այս միջադեպն ու ԱՄՆ դատախազների որոշումը քրեական հետապնդման ենթարկել անվտանգության 15 աշխատակցներին դիվանագիտական վերջին ճեղքվածքն էր ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում։
Անվտանգության աշխատակիցներից մեծամասնության նկատմամբ մեղադրանքները հանելը, ինչպես գրում է The Wall Street Journal-ը, նպատակ ունի որոշակիորեն մեղմել Վաշինգտոնի ու Անկարայի միջև լարվածությունը։
Նշվում է, որ դատախազները նոյեմբերին դատարանից խնդրել էին հանել մեղադրանքը Էրդողանի 4 թիկնապահների նկատմամբ, այնուհետ այս տարվա փետրվարի 14-ին ևս 7-ի նկատմամբ է հանվել մեղադրանքը։ Սա տեղի է ունեցել Անկարա՝ ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնիժամանումից 1 օր առաջ։
Իրավական հետապնդումից ազատվածների մեջ է նաև Էրդողանի անվտանգության թիմի ղեկավարը։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, մեղադրանքների հանման վերաբերյալ դատախազությունը նախորդ ամիս մամուլի հայտարարություն չի արել, այլ այդ մասին պարզել է The Wall Street Journal-ը՝ համապատասխան հարցում ուղարկելով դատախազություն։
ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ դատախազների նկատմամբ ոչ ոք ճնշում չի իրականացրել՝ քաղաքական նպատակներով մեղադրանքները հանելու համար, այլ որոշումները եղել են քննիչների կողմից ոչ բավարար ապացույցների հիմքով։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ նրա թիկնապահները Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց կազմակերպած մարդկանց ծեծի էին ենթարկել, որոնց տեսանյութերն ակտիվորեն տարածվեցին համացանցում։ Բախումների արդյունքում 9 ցուցարար հոսպիտալացվել էր։ Վիրավորների մեջ էին նաև ԱՄՆ գաղտնիծառայության 2 և ոստիկանության 1 ծառայող։ Միջադեպից հետո ԱՄՆ օրենսդիրները Թրամփի վարչակարգին կոչ արեցին հետ ուղարկել Թուրքիայի դեսպանին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան