Աշխարհում 124 մլն մարդ տառապում է սովից․ ՄԱԿ
ՄԱԿ-ի նոր զեկույցում մտահոգություններ են հնչում սովի կտրուկ աճի վերաբերյալ: Զեկույցի համաձայն՝ 2017 թվականին աշխարհի 51 երկրում շուրջ 124 մլն մարդ ունեցել է սննդի սուր պակաս: Դա 11 մլն-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սննդի սուր պակասը սպառնալիք է մարդու կյանքի կամ ապրուստի նկատմամբ:
Սննդի պակասը հատկապես մեծ է Մյանմարում, Նիգերիայում, Կոնգոյում, Հարավային Սուդանում և Եմենում:
Ըստ ՄԱԿ-ի՝ սոված մարդկանց թվի ավելացման հիմնական պատճառներն են ռազմական հակամարտություններն ու կլիմայական պայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա