Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կայցելի Հայաստան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կգա Հայաստան: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Երևանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող «InTour Expo 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երևան: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը` «Լապշինի ուղիներով՝ Բաքվում»: Ծրագրում ներառված է թռիչք Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, հանգիստ Քուրդախանի բանտում՝ all inclusive և Բաքվի ծանր հանցագործությունների դատարան: Ճամփորդության գինը պայմանագրային է…կատակում եմ: Իրականում ցուցահանդեսի ժամանակ պատմելու եմ ճանապարհորդությունների մասին` հետաքրքիր է լինելու, եկեք», - գրել է Լապշինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան