Արցախում ռեկորդային աճել է կոնյակի արտադրությունը
Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2017 թվականին Արցախում արտադրվել է 28,5 հազար լիտր կոնյակ, ինչը 2016թ-ի համեմատ աճել է 129.8 տոկոսով:
Նշենք, որ 2016 թ-ին հանրապետությունում արտադրվել է 12.4 հազար լիտր կոնյակ:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են Արցախի ԱՎԾ-ից, նախորդ տարի հանրապետությունում 15.1%-ով աճել է նաև գինու արտադրությունը. եթե 2016-ին Արցախում արտադրվել է 1 61.9 հազար լիտր գինի, ապա 2017թ-ին՝ 186.4 հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան