Այսօր ցերեկը Երևանում կանխատեսում են մինչև +27 աստիճան
Հանրապետության տարածքում մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը, 26-ի գիշերը նույնքան կնվազի, 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ պաշտոնական էջում հրապարակված կանխատեսումների համաձայն, այսօր ցերեկը Երևանում սպասվում է մինչև +27 աստիճան տաքություն:
Նախարարություն հիշեցնում ու զգուշացնում են, Հայաստան ներթափանցող օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ: Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ:
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ:
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն:
Հարակից հրապարակումներ`
- Ուժեղ քամիներին ընդառաջ ԳՆ-ն հորդորում է ամրացնել ջերմոցները
- Սուրենյան. Հայաստանում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ
- Քամին ու փոթորիկը մեկ տարում Հայաստանին պատճառել են 110 մլն դրամի վնաս
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա