ԱԺ արտահերթում քննարկված տասը օրինագծերն ընդունվեցին
ԱԺ արտահերթ նիստում 64 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծն ընդունվեց 65 կողմ, 26 դեմ ձայնով։
Միաձայն ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքը։ Օրինագիծն ընդունվեց 70 կողմ ձայնով։
83 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց նաև միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագիծը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայնով։
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 63 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Քաղաքացիական ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էլ ընդունվեց 62 կողմ, 26 դեմ ձայնով։
Նշենք, որ ներկայացված բոլոր օրինագծերն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն. Կոստանյան
- Շուշան Դոյդոյան. Մի՛ ընդունեք նման խայտառակ նախագիծ
- ՏՄՊՊՀ վարկանիշը բարձրացնելու լուրջ խնդիր կա. Արամ Սարգսյան
- Այս փուլում դրված խնդիրն ամբողջությամբ կատարված է. Արման Սաղաթելյան
- Հանրաքվե նշանակելու մասին որոշումը կայացնելու է հանրապետության նախագահը
- Եկել ենք աշխատենք՝ աշխատենք, շտապողականության իմաստը ո՞րն է. Մարուքյան
- Կառավարության կառուցվածքի մասին օրիանգիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց