Այս փուլում դրված խնդիրն ամբողջությամբ կատարված է. Արման Սաղաթելյան
«Այս փուլում դրված խնդիրը, այն է, համապատասխանեցնել օրենքը նոր Սահմանադրությանը, ամբողջությամբ կատարված է»,- ԱԺ արտահերթ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը։
«Հարցերը, որոնք այնուամենայնիվ դեռ մնացել են, մենք կքննարկենք մեր գործընկերների հետ՝ մայր օրենքը խորհրդարան գալու ժամանակ։ Կոչ ենք անում քվեարկել կողմ այս նախագծին, քանի որ գրեթե բոլոր հարցերը խնդրահարույց, որոնք որ եղել են կարգավորումների հետ, սպառված են, իսկ այս ձևակերպումներն ու այս պատկերը լիովին համապատասխանում են ներկայիս գործող Սահմանադրությանը»։
Նշենք, որ նախագծի համաձայն՝ այսուհետ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին կնշանակի վարչապետը, բայց այն անդամների շրջանակից, որոնք հանձնաժողովի կողմից սահմանված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել։