Բաբլոյանը կմեկնի Ժնև
Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, մարտի 24-28-ը կլինի Ժնեւում (Շվեյցարիայի Համադաշնություն):
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան