
«Փաստ». «Բիլայնը» կգնի ոչ թե «Ռոստելեկոմ»-ը, այլ MTC–ը
«Փաստի» աղբյուրների տվյալներով՝ ռուսական ծագմամբ Բիլայն ընկերությունը բանակցություններ է վարել` Ռոստելեկոմը գնելու համար:
«Սակայն բանակցությունները փակուղի են մտել մի պարզ պատճառով՝ միջազգային ընդունված կարգի համաձայն (Compliance), եթե շահագրգիռ կողմ կա, չի կարելի գործարքն օրինական համարել: Խոսքը վերաբերում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, ով փայատեր է Ռոստելեկոմում և շահագրգիռ անձ է համարվում: Դեպքերի այս ընթացքից հետո կրկին ռուսական ծագմամբ Վիվասել MTC կազմակերպությունը ակտիվ բանակցություններ է սկսել՝ Ռոստելեկոմը գնելու նպատակով»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։