Համայնքի զարգացման նոր ձևաչափ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից կազմակերպված «Համայնքի զարգացման նոր ձևաչափ» միջոցառման շրջանակում բանկը հայտարարեց էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման ծրագրի մասին, որը իրականացվում է ՀՀ կառավարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Բանկի մարքեթինգի բաժնից հայտնում են, որ բանկը սկսել է վարկային միջոցների տրամադրումը, և արդեն կա ավարտված ծրագիր։
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը իր խոսքում նշել է. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը այն եզակի բանկերից է, որ իրականում ռիսկի է գնում, բայց համայնքների էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար իրականացվող ներդրումները կատարվող խնայողությունների հաշվին ծածկվում են, և հանգիստ կարելի է այդ քայլին գնալ»:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը իր խոսքում նշել է. «Համայնքների կայուն և շարունակական զարգացման համար պետք է լուծել ենթակառուցվածքների հարցը: Այս մասով կարևորագույն և առաջնային քայլը համայնքներում մաքուր էներգիա արտադրող և խնայող ենթակառուցվածքների ստեղծումն է, որի համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը արդեն իրականացնում է Հայաստանի համայնքների ֆինանսավորում։ Մաքուր էներգիա արտադրող համակարգը համայնքի կայուն զարգացման բաղադրիչներից միայն մեկն է, բայց նաև կարևորագույնը, որը համայնքին հնարավորություն է տալու իրենց առավելությունները վերածելու բիզնես արժեքի»։
Նա նաև հավելել է, որ համայնքներում բիզնես գործունեություն ծավալած տնտեսվարողներին մենակ չենք թողնելու և բոլոր հնարավոր ճանապարհներով աջակցելու ենք նրանց՝ սկսած կամ արդեն ծավալած բիզնեսի ֆինանսավորումից մինչև նշված առավելությունները ճիշտ կառավարելու և հավելյալ արդյունք ստեղծելու հարցում։
Ֆինանսավորումը կիրականացվի բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է USSD ծառայությունը
- «Կանայք բիզնեսում». Նոր ծրագիր գործարար կանանց համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում դասընթաց է կազմակերպել
- Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը գործարկում է American Express Safekey®-ը Հայաստանում
- Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն
- ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն առաջինը գործարկեց ArCa SecurePay անվտանգության համակարգը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ կայացել է Լոռու Բերքի տոնը
- «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտ՝ 2 քարտ մեկում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան