Ռուսաստանը Ճապոնիային առաջարկել է ստեղծել դեղերի ներմուծման «կանաչ միջանցք»
ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը Ճապոնիային առաջարկել է որակյալ քայլ անել իրենց համագործակցության ոլորտում և ստեղծել «կանաչ միջանցք»՝ ճապոնական կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են բժշկական սարքավորումներով և դեղագործությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Երեկ՝ բանակցությունների ժամանակ մենք Ճապոնիային առաջարկել ենք մեր համագործակցության ոլորտում անել հետևյալ որակյալ քայլը: Մենք առաջարկեցինք փորձել մշակել այսպես կոչված «կանաչ միջանցքի» կյանքի կոչման հնարավորությունները»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ այդ «կանաչ միջանցքը» նախատեսված է դեղագործական և բուժսարքավորումներով զբաղվող կազմակերպությունների համար:
Փոխվարչապետը նաև հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է դյուրացնել ճապոնական կազմակերպությունների մուտքը ռուսական շուկա: