Հունվարին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 50%-ով
2018 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 50 տոկոսով:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա հունվարին հանրապետությունում արտադրվել է 0.6 տոննա գորգեր և գորգեղեն, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 0.4 տոննա:
Նշենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։
Վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։
Նշենք, որ 2016թ-ի Հայաստանում արտադրվել է 18 տոննա գորգեր և գորգեղեն, 2015թ-ին՝ 41 տոննա։