Առողջություն 17:02 24/03/2018 Հայաստան

«Դեղատոմսով դեղերի տրամադրման կարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»

Երիտասարդ բժիշկները որոշել են քննարկել և համատեղել իրենց առաջարկները՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի, դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի և մի շարք այլ հարցերի շուրջ: Այդ նպատակով մարտի 24-ին Երևանում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում:

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումը ինչ-որ կոնկրետ կազմակերպություն կամ քաղաքական ակցիա չէ, այլ բժիշկներն են, ովքեր իրենց առօրյա տաժանակիր աշխատանքը կատարում են և տվյալ պարագայում կուրսի հետ բռնած մի փոքր անհամաձայնություններ ունեն, և հավաքվել են՝ իրենց կարծիքն ասելու:

«Մենք նախատեսում ենք կոնստրուկտիվ առաջարկներ ուղղել թե կառավարություն, թե առողջապահության նախարարություն, որովհետև որպես պրակտիկ բժիշկներ բոլորս էլ հասկանում ենք թե դեղատոմսի, թե էլեկտրոնային առողջապահության կարևորությունը: Առողջապահության նախարարության ընտրած կուրսը մի քանի տարի հետո շատ ճիշտ ուղղվածություն կունենա, բայց մինչ այդ նպատակին հասնելը պետք է կոնկրետ որոշակի ճանապարհ հարթել պրակտիկ բժիշկների համար, կազմակերպությունների, պացիենտների համար, որպեսզի կարողանանք անցավ անցնել այս ճանապարհը: Նպատակը շատ գայթակղիչ է, բայց ճանապարհը՝ փշոտ»,-ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ հանդիպման նպատակը բազմակարծություն ապահովելն է, կարծիքները համախմբել ու ընդհանուր եզրահանգման գալ:

Էլեկտրոնային առողջապահությունն, ըստ ասոցիացիայի նախագահի, շատ լավ մեխանիզմ է, լավ և գրագետ պլանավորած սխեմա, բայց ներկայում այն մի փոքր թերանում է այն առումով, որ հավելյալ ֆինանսական բեռ է իրենից ներկայացնում բժշկական կազմակերպությունների համար: Գրիգորյանը նշեց՝ շատ դժվար է լինելու առաջնային բժշկության օղակի մասնագետներին, ովքեր հիմնականում միջինից բարձր տարիքի են, սովորեցնել այդ ծրագիրը, քանի որ համակարգչին չտիրապետող անձանց համար դա բավական մեծ և տաժանակիր աշխատանք է:

Դեղատոմսով դեղեր տրամադրելու կարգին անդրադառնալով՝ բժիշկն ասաց, որ այն պարունակում է բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, մասնավորապես՝ նշված չէ, թե բժիշկն իր համար ինչ քանակի և ինչ դեղորայք կարող է դուրս գրել, նշված չէ և օրենքով կարգավորված չէ, թե դեղատոմսի կորստի դեպքում ինչ է արվում, այսինքն՝ դեղատոմսերի քանակն անսահմանափակ է դառնում:

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, ԱՄՆ-ում, որը համարվում է օրենքի երկիր, 36 մլն անձ զբաղված է դեղատոմսերի չարաշահումով, իսկ ի՞նչն է մեզ ապահովագրում, որ մեզ մոտ դա չի սկսվի, այսինքն՝ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց մի քանի օր անց հենց ինքը վարչապետն ասաց՝ դեպքեր են արձանագրվել, որ դեղատան դիմաց դեղատոմսեր են վաճառում, և բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է կանոնակարգել»,- ասաց նա՝ հավելելով, որ վատաբանելու փոխարեն պետք է լուծումներ առաջադրել:

Ատամնաբույժ Վահե Համբարձումյանն ասաց, որ դեղերի՝ դեղատոմսով դուրսգրման դեպքում խնդիր է առաջանում՝ պացիենտին արագ օգնել փորձելիս: «Ես ասում եմ իբրև ատամնաբույժ, օրինակ՝ խնդիր է առաջանում, որ մի դեղատոմսի վրա պետք է գրվի ընդամենը երկու դեղատեսակ, այսինքն՝ երբ մենք պետք է նշանակենք հակաբիոտիկ, հակաբորբոքային ու հակասնկային, ստացվում է՝ այդ մի նշանակման համար, որը կոմպլեկտ է, պետք է ծախսենք երկար ժամանակ, լրացնենք երկու տիպի դեղատոմս»,- ասաց նա:

Համբարձումյանի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ պետք է գրվի պարտադիր ազդող նյութը, ոչ թե՝ այն դեղը, որ հայտնի է, ճանաչված և որը խորհուրդ են տալիս: Այստեղ, ըստ ատամնաբույժի, երկու տարբերակ կա՝ մի կողմից կասկածի տակ է դրվում բժիշկի հանդեպ եղած վստահությունը, մյուս կողմից՝ դեղատներն են դառնում ավելի ճկուն, այսինքն՝ կարող են դեղատներում առաջանալ կոռուպցիոն ռիսկեր, իրենք կարող են առաջարկել դեղի այն տեսակը, որ իրենց է ձեռնտու:

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշեց, որ թեպետ առողջապահության նախարարությունից անընդհատ ասում են՝ մասնավոր հատվածի հետ այս հարցը քննարկել են, սակայն իրենք որևէ մեկին չեն ճանաչում, ում հետ այս նախագիծը քննարկված լինի:

«Օրենքը երբ ընդունվեց, ուժի մեջ մտավ, պարզվեց, որ գոյություն ունի 63 կարգ՝ ոլորտը կարգավորելու, որոնց ընդհանրապես չեն մոտեցել, և նախագիծը չկա, այսինքն՝ եթե օրենքը աշխատում է դեկտեմբերից, ու ոչ մի կարգ չկա, նշանակում է՝ աշխատում է հին օրենքի կարգերով: Պարզվեց, որ երեք նախագիծ կա, որոնցից մեկը հաստատվել է, դա դեղատոմսերին վերաբերող նախագիծն է, մյուս երկուսն ընդհանրապես չենք տեսել, ուղղակի այդ աշխատաոճն արդեն ընդունելի չէ»,- ասաց նա:

Զաքարյանն առաջարկեց ոլորտի ՀԿ-ներին՝ միանալ և բողոքի նամակ հղել՝ նախագահից սկսած մինչև վարչապետ ու նախարարներ: Միության նախագահի խոսքով՝ դեղատոմսերը եղել են, կան և կլինեն, բայց այդ խստությունը չի պահպանվել, դեղատուն մտնելով՝ անձն ասում է՝ այսինչ տեղս ցավում է, դեղագործ աղջիկը, որ նոր է ավարտել, որոշում է, որ երիկամն է, երիկամի դեղ է տալիս: Զաքարյանն ընդգծեց՝ որոշ խստություններ պիտի լինեն, բայց կարգերը, աշխատանքի ձևը չեն ճշտվում, մասնավոր հատվածին էլ չեն հարցնում:

«Նման աշխատանք՝ բանջարաբոստանային էքսպերիմենտներ անել ազգի, մասնավոր ոլորտի՝ առողջապահության ոլորտի հետ, ընդունելի չէ»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}