«168 Ժամ». Ռուս փորձագետների տեսակետները Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարի վերաբերյալ
«Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում: Կարծում եմ` այստեղ ևս Միացյալ Նահանգները կսկսի այլ կերպ դրսևորել իր քաղաքականությունը, որը գուցե խաղաղեցնի իրավիճակը Ղարաբաղյան տարածաշրջանում, բայց դրա համար նաև կողմերից է քաղաքական կամք անհրաժեշտ: Իրենք՝ հակամարտող կողմերը ևս, հակամարտության չկարգավորված կարգավիճակից օգտվել են, ներքաղաքական խնդիրներ են լուծել, չեն փորձել սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը, ինչն իրականում հզոր է եղել: Հայաստանն ինքն է իրեն դրել անելանելի դրության մեջ՝ իր արտաքին քաղաքականությունը 100%-ով կողմնորոշելով դեպի Ռուսաստան, ինչը չեն արել ԵԱՏՄ անդամ մյուս երկրները նման ծավալով: Այսինքն` կա նաև Հայաստանի քաղաքականության խնդիրը, չնայած կան փորձեր՝ նաև ինչ-որ համագործակցություն ունենալ Արևմուտքի հետ, որը, բացի բարեփոխումներից, Ռուսաստանի հետ բանակցություններում լավ գործիք կարող է դառնալ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ռուսական քաղաքականությանը Ղարաբաղում:
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն այլ կարծիքի է:
Ըստ նրա՝ Ռուսաստանն ամենաակտիվ քաղաքական սուբյեկտներից մեկն է եղել, որը գործել է, որպեսզի հակամարտության գոտում պատերազմ չբռնկվի: Ժամանակ առ ժամանակ, ըստ Սկակովի, Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել ռազմական բռնկումները հակամարտության գոտում: Նրա խոսքով` պետք է իսկապես հասնել նրան, որ նոր զենքի գործարքներն այլևս չլինեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:
Ռուս փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները