Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը
Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից իր դեսպան Ալեքսանդր Յակովենկոյին հետ կանչելու հնարավորությունը՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացնելու համար։ «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը:
«Ոչ»,- ասել է գործակալության զրուցակիցը պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական կողմը դիտարկում է իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը:
Աղբյուրը հիեցնում է, որ մարտի 4-ին թունավորվել են բրիտանական լրտես Սերգեյ Ստրեմալը և նրա դուստր Ջուլիան: Բրիտանական կողմը պնդում է, որ ռուսական պետությունը ներգրավված է թունավորման գործում։ Ռուսաստանը կտրականապես ժխտում է դա: