Դիլիջանում, Գավառում, Գյումրիում ուժեղ քամուց տանիքներ են վնասվել
Մարտի 24-ին, ժամը 14:33-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա շենքի գեղարվեստի դպրոցի տանիքը քամուց վնասվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:00-ին նաև ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 35 շենքի տանիքը:
ԱԻՆ-ի փոխանցմամբ, այսօր ժամը 15:20-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 15:25-ին էլ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում քամուց վնասվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում քամուց տանիքներ են վնասվել (լրացված)
- Ուժեղ քամիներին ընդառաջ ԳՆ-ն հորդորում է ամրացնել ջերմոցները
- Սուրենյան. Հայաստանում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա