Ավելի քան 3 հազար զինյալներ ընտանիքներով լքել են Արևելյան Գուտան
Շուրջ 3,1 զինյալներ և նրանց ընտանիքի անդամները մեկ օրվա ընթացքում լքել են Արևելյան Գուտայում գտնվող Հարասթա բնակավայրը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով զինյալներին ու նրանց ընտանիքի անդամներին տեղափոխող ավտոբուսների շարասյունը շարժվել է դեպի Իդլիբ նահանգ։
Գրոհայինները լքում են Արևելյան Գուտան ի շնորհիվ պայմանավորվածությունների, որոնք եղել են Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ու «Ահրար աշ-Շամ» խմբավորման առաջնորդների մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արևելյան Գուտայից հեռացածների թիվն անցել է 70 հազարը
- Լավրովը խոսել է Արևելյան Գուտայի իրավիճակից
- Մարդիկ շարունակում են լքել Արևելյան Գուտան
- Նախօրեին Արևելյան Գուտայից ևս 147 խաղաղ բնակիչ է հեռացել
- Ահաբեկիչները գնդակոծել են Արևելյան Գուտայի մարդասիրական միջանցքը
- Երկրորդ հումանիտար օգնությունը հասել է Արևելյան Գուտա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին