Ա լիգա. «Արցախը» եզրափակչում է
Հայաստանի բասկետբոլի առաջնության Ա լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում, «Արցախը» սեփական հարկի տակ 90-88 հաշվով հավասար և լարված պայքարում հաղթանակ է տարել «Ուրարտուի» նկատմամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արագադ Աբրամյանը (Ուրարտու), ով վաստակել է 32 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
«Արցախը» եզրափակչում ուժերը կչափի ՖԻՄԱ- «Արթիկ» զույգի հաղթողի հետ:
ՖԻՄԱ- «Արթիկ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին Օլիմպավանում: Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Արթիկի» հաղթանակով, որտեղ նա սեփական մարզադահլիճում առավելության է հասել մրցակցի նկատմամբ 111-87 հաշվով: