Կայացել է Հայաստանի վետերանների 2018 թ. առաջնության բացման արարողությունը
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատի վետերանների առաջնության բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թովադյանը և ՀՇՖ վետերանների հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Չատինյանը:
Ողջունելով ներկաներին, Հ. Թավադյանը նախ մրցաշարի բոլոր մասնակիցներին մաղթել է առողջություն, ապա հույս հայտնել, որ մրցաշարը կանցնի հետաքրքիր պայքարում: Հ. Թավադյանը ընդգծել է, որ վերջին տարիներին հայ վետերանները հաջող են հանդես գալիս միջազգային ասպարեզում. մասնավորապես անցյալ տարի վետերան գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանի վետերանների հավաքականը 2016 և 2017 թվականներին դարձել է աշխարհի թիմային առաջնության փոխչեմպիոն:
Հայաստանի առաջնությունն անցկացվելու է երկու տարիքային խմբերում` 50 տարեկանից բարձր և 65 տարեկանից բարձր: