Ամերիկյան դպրոցում աշակերտներին «զինում են» քարերով
Ամերիկայի Փենսիլվանիա նահագնի դպրոցներից մեկում աշակերտներին «զինել են» քարերով՝ հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Դպրոցի տնօրեն Դևիդ Հելսելը այս մասին հայտարարել է դպրոցական կրթության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Եթե զինված հանցագործը փորձի մտնել մեր դասասենյակներից որևէ մեկը, նա կտեսնի «քարերով զինված» աշակերտների: Եվ նրան մեր աշակերտները քարերով կծեծեն»,- ասել է նա:
Այժմ դպրոցի յուրաքանչյուր դասասենյակ համալրված է քարերով լցված դույլերով, սակայն երեխաների համար դրանք ոչ միշտ են հասանելի: Այս որոշումն, ըստ տնօրենի, պատասխան չէ օրերս Ֆլորիդայի դպրոցում կազմակերպված հրաձգությանը, քանի որ արդեն երկու տարի է՝ իրենք մշակում են այս որոշումը:
Տեղի իշխանություններն ու ծնողներից ոմանք այսպիսի նորամուծությանը դեմ են արտահայտվել, նրանք հույս են հայտնել, որ երեխաները ստիպված չեն լինի քարեր նետելով պաշտպանվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները