Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳ փոխնախարարին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին