Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում դիտարկելու է վտանգ իր նկատմամբ. Զատուլին
«Հայ-ռուսական քաղաքական երկխոսությունը՝ հատկապես խորհրդարանական ձևաչափում շարունակում է խիտ ու հագեցած մնալ»,- այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ նիստի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել հանրային ներառման կարևորությանը, փորձագիտական հանրույթի ներառմանն այս գործընթացի մեջ և պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ոչ միայն համատեղ նիստեր և քաղաքական օրակարգ, այլև այս համագործակցությունն օգտագործել հասարակության լայն զանգվածների, հատկապես նեղ ծրագրավորված ուղղություններով ներառումը։
«Նիստի ընթացքում հայտարարություն է ընդունվել, որտեղ կգտնեք արցախյան հակամարտության հետ կապված գնահատականներ։ Մենք վերահաստատեցինք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների առաքելությանը և հատկապես դատապարտեցինք հակամարտ կողմից եկող ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասաց Աշոտյանը։
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ևս նշեց, որ խորհրդարական համագործակցության կարևորագույն հարցեր են քննարկել։
Ինչ վերաբերում է Արցախյան հակարատությանը, նա նշեց, որ դա, ինչպես երկրագնդի վրա առկա ցանկացած հակամարտություն, չի ունենալու այլ, քան խաղաղ լուծում։
«Ուզում եմ հաստատլ, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է իրականացնել իր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանական և անվտանգույան ոլորտում։ Այդ հարցում լրացուցիչ անգամ համոզվել ենք՝ երեկ այցելելով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա։ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում հետագայում ևս Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ դիտարկելու է վտանգ իր նկատմամբ», - հայտարարեց Զատուլինը։
Նա հավելեց, որ 2016 թվականի բռնկումից հետո, հայ հասարակության մեջ լուրջ հարցեր ու դժգոհություններ առաջացան այն հանգամանքի հետ կապված, որ Ադրբեջանի հետ պայամանգրի շրջանակում ռուսական զենք է տրամադրվում նրանց. «Ցավում ենք, որ Ադրբեջանում այլ կիրառում չեն գտել՝ բացի հակամարտության գոտում օգտագործելուց՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Հավատացեք, Ռուսաստանը հետևություններ է արել տարածաշրջանում սպառազինության մատկարարաման հավասարակշռության խախտման հետ կապված և Հայաստանին է մատակարարել ամենաժամանակակից սպառազինությունը»։
Զատուլինն ընդգծեց, որ ինքը Հայաստան-Ռուսաստան պատմական կապերի կողմնակիցն է և ասաց, որ վստահ է՝ Դումայի շատ պատգամավորներ ևս այդ կապերի ջատագովն են։
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Կոսաչովը Երևանում խոսել է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
- Ադրբեջանը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ստացել
- Հայ-ռուսական օրակարգի ամենակնճռոտ հարցերից մեկը ռուսական զենքի մատակարարումն է Ադրբեջանին. Աշոտյան
- ՊՆ. Եթե ռուսական զենքը ԼՂ հակամարտության գոտում սպառազինության հավասարակշռության խախտման գործոն լինի, դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա