Կեմերովոյում անվտանգության աշխատակիցները փակել են աստիճանները
Գարնանային արձակուրդների մեկնարկը Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում տեղակայված ժամանցի վայրերում նշող երեխաներից շատերը տուն չվերադարձան:
Ականատեսները պատմել են, թե ինչպես երկար ժամանակ նրանք փորձել են դուրս պրծնել կրակի ճիրաններում գտնվող շենքից, բայց անօգուտ:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, մահացած երեխաներից մեկի մայրը պատմել է, որ դուստրն ընկերուհիների հետ որոշել է չորրորդ հարկում տեղակայված ավտոմատներից կրակել: Վերև բարձրանալով տեսել են կրակ, ծուխ:
«Տեսնելով այդ`= սկսել են փախչել, անվտանգության աշխատակիցներն են կանգեցրել: Ես հարցնում եմ, ով չի թողնում: Նրանք պատասխանում են՝ անվտանգության աշխատակիցները, համազգեստով տղամարդիկ: Ես ասում եմ՝ ուրիշ աստիճան գտեք: Այստեղ էլ մուտքը փակում են անվտանգության աշխատակիցները: Նունը կրկնվել է հաջորդ աստիճանի մոտ: Այնտեղ մեծ պանիկա էր»,-պատմել է մայրը:
Քննությունն իրականացնող մարմինն արդեն հայտնել է, որ անվտանգության աշխատակիցների գործողությունները գնահատվում են, արդյունքները կտրամադրվեն քննչական մարմիններին:
Հրդեհվող չորս հարկանի շենքում գտնվող երեխաները վերջին վայրկյաններին կապ են հաստատել հարազատների, մտերիմների հետ, գրառումներ թողել սոցցանցերում:
«Վերջ»,-գրել է նրանցից մեկը:
Անտեղ այրվել են Ալեքսանդրի երեք դուստրերը՝ կրտսերը 5 տարեկան էր, ավագը՝ 11: Հայրը երեխաներին բերել էր «Շերլոկ Հոմս» մուլտֆիլմը դիտելու: Երեխաներին թողել է չորրորդ հարկում, ինքն իջել ու սպասել առաջին հարկում: Կես ժամ անց երեխաներից մեկը զանգել է, ասել, որ իրենց ներքև իջնել չեն թողնում:
«Life.ru»-ի փոխանցմամբ, հայրը վազել է օգնության, սակայն շմոլ գազից թունավորվել է, թուլացել: Ուշքի գալով, նա հակագազ է խնդրել, որպեսզի կարողա երեխաներին փրկել, նրան մերժել են՝ հիմնավորելով, թե կխաթարի կարգ ու կանոնը:
Սերգեյը կարողացել է փրկել ուրիշի երեխայի կյանքը, սակայն համադասարանցիների հետ առևտրի կենտրոն եկած դստեր՝ Վիկայի կյանքը փրկել չի կարողացել:
Չորսհարկանի շենքի հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանց թվում շատ երեխաներ: Տուժածների թվում նաև հայեր կան: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: 64 զոհերից նույնականացվել է 17-ը:
Տասը մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից առավել ծանր է 11 տարեկան երեխայի վիճակը: Նա փրկվելու համար դուրս է ցատկել պատուհանից: Բժիշկները հույս ունեն, որ նա կապրի:
Հրդեհի փաստով հարուցված գործով չորս ձերբակալված կա: Զոհերի թվով այն վերջին հարյուր տարում չորրորդ մեծ հրդեհն է՝ 1999-ին Սամարայում հրդեհի հետևանքով 57 մարդ է զոհվել, 2007-ին Կրասնոդարում՝ 63 մարդ, 2009-ին Պերմում՝ 153 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ Պետական դումայի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահներին
- Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարվել
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր կան
- Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
- Դեսպանատունը ճշտում է Կեմերովայում տուժածների թվում հայաստանցիների առկայությունը
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
- Կեմերովոյում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են զոհվել (թարմացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա