Քամին վնասներ է հասցրել Շիրակի 26 բնակավայրերում
Նախնական տվյալներով, ուժեղ քամին վնասներ է պատճառել Շիրակի մարզի 16 համայնքների 26 բնակավայրերում: Նման թվեր են հրապարակել մարզպետարանում կիրակի հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ: Ներկայացվել են ուժեղ քամու հասցրած վնասները ու դրանց հետևանքների վերացման առնչությամբ իրականացված աշխատանքները:
«Դեռ շաբաթ օրվանից Շիրակի մարզպետարանում սահմավել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են արտակարգ ռեժիմով մինչև 22.30 և կապի մեջ են եղել բոլոր պատասխանատու ծառայությունների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր աշխատակազմին, այնպես էլ բոլոր ծառայություններին համատեղ աչալուրջ աշխատանքի համար»,- խորհրդակցության սկզբում նշել է Շիրակի մարզպետը:
Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը նախնական տվյալներ է ներկայացրել, եղել է շուրջ 30 արտակարգ դեպք, բոլոր ահազանգերին վարչությունն արձագանքել է օպերատիվորեն, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ահազանգերն հիմնականում վերաբերել են բնակելի տների ու բազմաբնակարանների, դպրոցների տանիքների մասնակի կամ ամբողջական վնասվելուն, ծառերի, էլեկտրասյուների շրջվելուն, եղել են նաև հրդեհների դեպքեր:
ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանի տեղեկացմամբ էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ արդեն չկան մարզում, առկա են միայն վթարային անջատումներ: Վաղ առավոտից մասնագետները սկսել են վթարավերականգնողական աշխատանքները, կիրակի ժամը 12.30-ի դրությամբ 45 բնակավայրերերից 20-ում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվել է քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի, երկուշաբթի առավոտից մասնագետները շրջելու են բոլոր բնակավայրերում:
«Մարզային հանձնաժողովի անդամներին հանձնարարում եմ գույքագրել բոլոր վնասները, հետևողական և ուշադիր աշխատել բնակավայրերում: Մեր բնակիչները պետք է հստակ իմանան, որ դժվարության մեջ մենակ չեն, սակայն պետք է բացառել վնասների տվյալների ուռճացումը»,-ասել է մարզպետը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ուժեղ քամու հետևանքով զինվոր է մահացել
- Դիլիջանում, Գավառում, Գյումրիում ուժեղ քամուց տանիքներ են վնասվել
- Ուժեղ քամիներին ընդառաջ ԳՆ-ն հորդորում է ամրացնել ջերմոցները
- Սուրենյան. Հայաստանում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը