ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ. բացառիկ ֆինանսավորում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար
Հայաստանում Դայմլեր Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը և ԱԳԲԱ Լիզինգը համատեղ իրականացրեցին Mercedes Benz կոմերցիոն ավտոմեքենաների նոր մոդելների շնորհանդեսը։
Երկար տարիների գործընկերների՝ այս անգամ մեկնարկած լիզինգային արշավի շրջանակում հաճախորդները կարող են ձեռք բերել Vito Van, Vito Tourer, Sprinter, Sprinter Classic կոմերցիոն դասի մեքենաներն ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման բացառիկ պայմաններով՝
• տարեկան 4.9 % տոկոսադրույքով (ԱՄՆ դոլար),
• սկսած 10 % կանխավճար,
• 2 տարի մարման ժամկետով:
«Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Mercedes Benz-ի ամբողջական կոմերցիոն շարքը, և մենք մեքենաների ձեռքբերման համար լիզինգի միջոցով առաջարկում ենք բացառիկ պայմաններով ֆինանսավորում։ Առաջարկը գործում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։
Ավանգարդ Մոթորսը նույնպես ունի հատուկ կոմերցիոն առաջարկ. Սերվիս Փաթեթ, «թրեյդ-ին» տարբերակ, ապահովագրական հատուկ փաթեթ, թափքի վերասարքավորում, թափքի ձևափոխում, ձեռքբերման հատուկ ֆինանսական պայմաններ: Առաջարկը հնարավորություն կընձեռի մոդեռնիզացնել տրանսպորտային պարկը:
Ավանգարդ Մոթորսի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշել է․ «Մատչելի գինն ու հուսալիությունը լիովին բնորոշում են նոր մոդելային շարքի կոմերցիոն մեքենաները, որոնք ամբողջովին հարմարեցված են հայաստանյան պայմաններին»:
ԱԿԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳԲԱ Լիզինգը արտոնյալ պայմաններով կիրականացնի ֆինանսավորում չգազաֆիկացված համայնքներում
- ԱԳԲԱ Լիզինգն ամփոփել է 2016թ.-ի ֆինանսական ցուցանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան