Դեսպանատունը ճշտում է Կեմերովայում տուժածների թվում հայաստանցիների առկայությունը
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի ու վիրավորների թվում Հայաստանի քաղաքացիների առկայությունը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ դեսպանատնից:
«Սգում ենք Կեմերովոյի հետ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում առևտրի կենտրոնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին»,-նշում են դեսպանատնից:
Հիշեցնենք, որ հրապարակված վերջին տվյալներով փրկարարները առևտրի կենտրոնում հայտնաբերել են 53 դի: 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 36-ին ցուցաբերել են ամբուլատոր օգնություն:
Այս պահին անհայտ կորած է համարվում 16 մարդ, նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են:
Քիչ առաջ հայտարարել են, որ հաջողվել է հրդեհը մարել: Հարուցված է քրեական գործ, կա չորս ձերբակալված:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին