Ալիևի հայտարարությունը չի դիմանա ոչ մի քննադատության. Զատուլին
«Երևանի, Զանգեզուրի և ՀՀ այլ տարածաշրջանների հետ կապված Ալիևի հայտարարության մասին ես ցանկանում եմ մաքսիմալ կոռեկտ արտահայտվել՝ հաշվի առնելով այն, որ եթե այսօր ինձ լսում են հայկական ԶԼՄ-ները, ապա ես գիտեմ, որ վաղը կկարդամ իմ մեկնաբանությունները ադրբեջանական լրատամիջոցներում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա կործիքով՝ Ադրբեջանի նախագահը թուլացրեց իր սեփական դիրքերը՝ միջազգային արենայում հանդես գալով այդպիսի հայտարարությամբ։
«Դա, հավանաբար, ներքին լսարանի համար են արվել, ընտրություններից առաջ։ Այդ հայտարարությունը չի դիմանա ոչ մի քննադատության՝ թե պատմական, թե քաղաքական տեսանկյունից։ Հասկանալի չէ, թե ով կարող է լուրջ վերաբերել այդպիսի հայտարարությանը։ Խնդրում եմ, այդ ամենին լուրջ մի վերաբերեք, քանի որ այդտեղ մեկնաբանելու ոչինչ չկա։»,- ասաց ռուս քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան. Ալիևի հայտարարություններն արդեն մառազմատիկ բնույթ են կրում
- Ինչպես պատասխանել Ալիևի՝ օքսիմորոն դարձած «պահանջատիրությանը»
- ԱԳՆ խոսնակ. Միջազգային հանրության անտարբերությունը ոգեշնչեց Ալիևին
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը
- Ժամանակի զգացումը կորցրած Ալիևին սթափվելու հերթական կոչը Մյունխենից
- Զախարովա. Ալիևի հայտարարությունը լարվածությունը թուլացնելուն չի նպաստում