Տուսկը հայտարարել է ԵՄ 14 երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հայտարարել է, որ բրիտանական Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետաքննության դեպքի հետ կապված ռուս դիվանագետների արտաքսման որոշում է ընդունել եվրոպական 14 երկիր։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարելէ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Տուսկը նաև ընդգծել է, որ Եվրամիությունը չի բացառում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունումը. «Հավելյալ միջոցները չեն բացառվում առաջիկա օրերին ու շաբաթներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման որոշում կայացրած երկրների շարքում են՝ Լեհաստանը, Իտալիան, Իռլանդիան, Ֆինլանդիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Չեխիան, Դանիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Ֆրանսիան։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին
- Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը
- ԵՄ-ն որոշել է հետ կանչել Ռուսաստանում իր դեսպանին
- Բրիտանական խորհուրդը Ռուսաստանում դադարեցրեց գործունեությունը
- Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել գործընկերներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին
- Ռուս դիվանգետներն ու նրանց ընտանիքները լքում են Մեծ Բրիտանիան
- Արքայազներ Ուիլյամն ու Հարրին հրաժարվել են մասնակցել ՌԴ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
- Ռուսաստանն արտաքսում է Մեծ Բրիտանիայի 23 դիվանագետների
- Բրիտանիան վտարում է 23 ռուսաստանցի դիվանագետների