Ծաղկազարդի տոնին Մայր Աթոռում սպասավորում էին սահմանամերձ համայնքների մանուկները
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երեկ մեծ շուքով տոնախմբել է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ մարդեղացյալ Աստվածորդու՝ Երուսաղեմ հաղթական մուտքը:
Հոգենորոգ օրվա կապակցությամբ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հյաոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Սրբազանն իր խոսքում ողջունել է Ծաղկազարդի առիթով Մայր Տաճարի Ս. Խորանին սպասավորող մանուկներին, ովքեր վաղ առավոտյան ժամանել էին Ս. Էջմիածին Տավուշի թեմի սահմանամերձ քաղաքներից և գյուղերից` մասնակցելու Ս. Պատարագին և ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Սրբազանը հորդորել է Ս. Պատարագի մասնակիցներին՝ ըստ տերունավանդ պատվիրանի նմանվել այդ մանուկներին իրենց մաքրության, անմեղության ու պարզության մեջ, ունենալ շիտակ և մաքուր հոգի և պատրաստ լինել օգնելու և կարեկից լինելու միմյանց:
Ս. Պատարագի ավարտին տաճարում գտնվող բոլոր մանուկները հրավիրվել են ատյան և, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է մանուկների օրհնության հատուկ կարգ: Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել ներկա մանուկներին՝ աղոթելով նրանց անհոգ մանկության և երջանիկ ու աստվածօրհնյալ կյանքի համար:
Հարակից հրապարակումներ`
- Ծաղկազարդի տոնին նախատեսվող միջոցառումները Արարատյան Հայրապետական թեմում
- Կիրակի պատարագի ավարտին կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ
- Կիրակի Ծաղկազարդի տոնն է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում