Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի վարչության անդամ Հանս-Յոխեն Շմիդթին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մարտի 26-ին ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի վարչության անդամ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին։
Հանդիպմանը ԱԳՆ ղեկավարն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև Արցախում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին և արտաքին կապերի հաստատման և ընդլայնման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են