Դեղատոմսի դուրսգրումն անվճար է. Սերգեյ Խաչատրյան
«Դեղատոմսի դուրսգրումը որևէ հավելյալ վճար չի պահանջում, և նման որոշում գոյություն չունի․ դեղատոմսի դուրսգրումն անվճար է»,-այս մասին այսօր խորհրդարանում կազմակերպված «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հարցին, թե արդյոք գյուղերում ապրող բնակիչներն ունեն բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություններ, որպեսզի նոր օրենքի հետ կապված խնդիրներ չունենան, Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ դեղատոմսով դեղերի բաց թողնելու հետ կապված շրջաններից ավելի քիչ հարցեր են իրենք ստանում, քան Երևանից. «Նախարարի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որը երկու օրը մեկ, անհրաժեշտության դեպքում՝ ամեն օր, քննում է այն բոլոր հարցերը, բողոքները, առաջարկությունները որոնք ներկայացվում են առողջապահության նախարարություն։ Մենք 99 տոկոսի լուծումներն ունենք և անմիջապես արձագանքում ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ժամկետանց դեղեր վաճառելու նպատակ չկար և չէր կարող լինել. Սերգեյ Խաչատրյան
- Եթե այդ դեղերն այստեղ կան, ապա ինչո՞ւ ենք Եվրոպայից դեղեր բերում. Միքայել Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա