Կեմերովոյում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են զոհվել (թարմացված)
Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 53-ի:
Newsru-ի հաղորդմամբ, այսօր կենտրոնում տեղակայված կինոթատրոնի տարածքից ևս 5 մարդու դի են գտել: Զոհված երեխաների թվում է նաև Կեմերովոյի նահանգապետի 11-ամյա զարմուհին:
Հրդեհի օջախն առայժմ չեն գտել: Մարման աշխատանքները շարունակվում են արդեն 12 ժամ:
Եթե նախորդ տվյալներով անհետ կորածների թիվը 35 էր, ապա հիմա նրանց թիվը կրկնապատկվել է: Առևտրի կենտրոնում հրդեհաշիջման օպերատիվ շտաբի ներկայացուցիչը ТАСС-ին հայտնել է, որ անհետ կորած է համարվում մոտ 70 մարդ, որոնցից 40-ը՝ երեխաներ:
Առևտրի կենտրոնի որոշ հատվածներում պահպանվում է ծխահարության վտանգը:
Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով: Հայտնի է, որ չորս մարդ, այդ թվում առևտրի կենտրոնի տնօրենը, ձերբակալվել ու հարցաքննվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին